Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Մեդվեդեւ. «110 դոլարը վերջնական սակագին չէ»


Ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդեւը այսօր նշել է, թե չի կարելի համեմատել Հայաստանին եւ Վրաստանին մատակարարվող գազի սակագինը (110 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց) Ուկրաինային եւ ԱՊՀ-ի այլ երկրներին մատակարվող գազի սակագնի հետ՝ բացատրելով տարբերությունը տարանցիկ փոխադրման ծախսերով եւ կոմերցիոն այլ ցուցանիշներով:

«Միեւնույն ժամանակ, չեմ կարող ասել, որ Հայաստանի եւ Վրաստանի համար 110 դոլար սակագինը վերջնական է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG