Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, 2006 թվականի առաջին եռամսյակում հայերը 74 անգամ խախտել են զինադադարը հայ եւ ադրբեջանական շփման գծում:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, հունվարին ադրբեջանցիների դիրքերի եւ բանկավայրերի ուղղությամբ կրակ է բացվել 10, փետրվարին՝ 14, իսկ մարտին՝ 50 անգամ: Զինադադարի խախտումները առավել հաճախակի են Ղազախի, Թերթերի, Թովուզի եւ Ֆիզուլիի շրջաններում:

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Ադրբեջանի բանակի կորուստները կազմել են 18 մարդ: Զոհվածներից 6-ը սպանվել է հրադադարի խախտման արդյունքում, 4-ը դարձել է հրդեհի, իսկ 5-ը՝ ավտովթարի զոհ: Ադրբեջանցի զինվորականներից մեկը ինքնասպան է եղել, երկուսը տարերային աղետի զոհ են դարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG