Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր կարծիք է հայտնել, որ «Վրաստանի դեմ շատ լուրջ ուժ եւ հսկայական գումար է գործում, ինտենսիվ աշխատանք է կատարվում»:

Ելույթ ունենալով արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների աշխատակազմերի առջեւ, Սահակաշվիլին Վրաստանը համեմատեց շղթաներով ժայռին գամված Պրոմեթեւսի հետ: «Մենք փորձում ենք ազատվել կապանքներից՝ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, զբաղվում ենք տարածքային խնդիրներով, ռազմակայաններով: Մենք լուծում ենք մի հարց, բայց փոխարենը հառնում է նորը՝ գինու արտահանման արգելքի կամ էներգետիկ ճգնաժամի ձեւով: Միշտ գալիս է դարբինը, որպեսզի ամրացնի շղթաները, կրկին վերադարձնի մեզ այնտեղ, որտեղ, իր կարծիքով, մեր տեղն է՝ դեպի կախվածություն եւ ստրկություն»:
Սահակաշվիլին չի մանրամասնել, թե որ ուժերի մասին է խոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG