Մատչելիության հղումներ

Լուսինե Թովմասյանը հավիտյան «Միսս Հայաստան» չէ


Որոշ լրատվամիջոցներ պնդում են նաեւ, որ Լուսինե Թովմասյանին հովանավորում է անձամբ Ալեքսան Հարությունյանը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոխորհրդի ղեկավարը:«Միսս Հայաստան» Ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը սա ընդամենը բամբասանք է որակում. «Տիտղոսն ու՞մ համար պահենք, այդպես առաջ չենք գնա»:

Առաջին անգամ մեր երկրում այս մրցույթը կազմակերպեց Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը: 2000 թվականից հետո, երբ մրցույթն անցավ ազգային գործակալությանը, Արա Երնջակյանը գերադասում է այս մասին լռել. «Ինձ չի հետաքրքրում, թե ինձնից հետո ինչ են անում»,- վիրավորված ասում է պարոն Երնջակյանը: Կարեն Արիստակեսյանը գտնում է, որ պետական թատրոնն այս գործում անելիք չուներ: Նրա խոսքով՝ հենց գործակալության կազմակերպած երկու մրցույթներն են Եվրոպայում արձագանք գտել:

Թեպետ գործակալությունն ընդամենը երկու մրցույթ է անցկացրել, Կարեն Արիստակեսյանը վստահեցնում է, որ ինքը գործ անում է, իսկ «Միսս Հայաստան» չի լինում, որովհետեւ մերոնք համագործակցում են «Միսս եվրոպա» մրցույթի հետ, որն այլեւս ամենամյա չէ. «Այդքան ծախս անենք, կազմակերպենք, ու հաղթողը ոչ մի մրցույթի չմեկնի՞, ինքնանպատակ բան է դառնում»:
Ծախսերն ի դեպ հոգում են միայն հովանավորները. «Միսս Հայաստան» ազգային գործակալությունը հասարակական կազմակերպություն է:

Այս տարի գեղեցկության մրցույթ, թերեւս, լինի, համենայնդեպս Կարեն Արիստակեսյանն ասում է, որ դրա համար իրենք ամեն ինչ անում են: «Միսս Հայստան 2006»-ից գեղեցիկ արտաքինից զատ կպահանջվի նաեւ ցուցադրել մտավոր ունակությունները, որոնք հատուկ հանձնաժողովն է ստուգելու: Այս տարվա գեղեցկուհին «Միսս Եվրոպա»-ից բացի նաեւ, հավանաբար, կմեկնի «Միսս աշխարհ» կամ «Միսս տիեզերք» միջազգային մրցույթներին: Չլուծվող խնդիրը փողն է, եթե «Միսս Եվրոպա»֊ի անդամավճարը 500 եվրո է, ապա «Միսս աշխարհ»֊ինը տասնապատիկ անգամ ավելի:
Ինքը՝ «Փոխ֊միսս Եվրոպա» Լուսինե Թովմասյանը ծիծաղելի է համարում տիտղոսը պահելու մասին լուրերը: եղեցկուհին այս տարվա «Միսս եվրոպա»-ի պատվավոր հյուրն է: «Դեռ հաստատ չեմ որոշել, բայց, ամենայն հավանականությամբ, կգնամ»:

Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG