Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի կառավարությունը քննարկում է երկրաշարժից տուժած Իրանին օգնություն ցուցաբերելու հարցը:

Ինչպես այսօր հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ Հայաստանում Իրանի դեսպան Ալիռեզա Հաղիղյանի հետ է հանդիպել տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Նախարարը դեսպանից ճշտել է, թե կոնկրետ ինչի կարիքն ունի Իրանը մարտի 31-֊ի երկրաշարժից հետո:

Անցած շաբաթվա վերջին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 70 մարդ, ավերածություններ կան մոտ 200 բնակավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG