Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Իրանի իշխանությունները հայտնել են, որ Պարսից ծոցում սկսված ծովային զորավարժությունների ընթացքում գերարագ տորպեդ է փորձարկվել:

«Գերհզոր տորպեդը նախատեսված է մեծ սուզանավերին հարվածելու համար: Նույնիսկ տորպեդը հայտնաբերելու դեպքում դրանից անհնար է խուսափել՝ հսկայական արագության պատճառով», -֊ ասել է գեներալ Ալի Ֆադավին:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ իրանական տորպեդի արագությունը 3-4 անգամ գերազանցում է սովորական տորպեդի արագությունը: Այն կարող է համեմատվել միայն ռուսաստանյան «Շկվալ» տորպեդի հետ, որը մշակվել է 1995 թվականին: Հայտնի չէ, արդյո՞ք իրանական տորպեդը պատրաստվել է «Շկվալ»-ի հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG