Մատչելիության հղումներ

logo-print
Անցած շաբաթավերջին ավարտվեց Հայաստանի ու Ռուանդայի դեսպանների եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության ջանքերով կազմակերպված գիտաժողովը ՄԱԿ-ում՝ «Ցեղասպանություն. երեկ եւ այսօր. ինչ դասերով ենք մտնում 21-րդ դար» թեմայով:

«Առայժմ սա պետք է գնահատել իբրեւ ՄԱԿ-ում անցկացված հերթական քննարկում, այն չի անցել ՄԱԿ-ի հովանու ներքո: ՄԱԿ-ը միայն սրահն է տրամադրել, թեեւ քննարկումներին մասնակցել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանի քաղաքական հարցերով օգնականը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց քննարկումներին հայկական տեսակետները ներկայացրած Զորյան ինստիտուտի ցեղասպանությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Վահագն Դադրյանը:

Հարցին, թե ի՞նչ նպատակ ունի ՄԱԿ-ը՝ նման քննարնումներին տեղ հատկացնելով, պարոն Դադրյանը նշեց, որ ՄԱԿ-ը գիտական կենտրոն չէ, այլ քաղաքական մարմին, ուստի հիմնական նպատակը հետագա ցեղասպանությունների կանխումն է: «Նպատակը 20-րդ դարի առաջին ու վերջին ցեղասպանությունները ուսումնասիրելը, դրանցից դասեր քաղելն է՝ հետագա ցեղասպանությունները կանխելու համար», - ասաց Վահագն Դադրյանը:

Ի թիվս մի շարք պատմաբանների եւ ցեղասպանագետների, պրոֆեսոր Դադրյանը ժամանել է Պրահա՝ մասնակցելու երեքշաբթի օրը Հայոց ցեղասպանության վերաբերյալ Չեխիայի Սենատում կազմակերպվելիք գիտաժողովին:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG