Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին պանիր է գնել Հռոմում եւ առաջարկել եվրոպացիներին վրացական գինի փորձել


Այսօր Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը հրավիրված է Եվրոպայի ժողովրդական կուսակցության Հռոմում բացված համագումարին, Իտալիայի մայրաքաղաքի շուկայից պանիր է գնել, իսկ համագումարի մասնակիցներին առաջարկել է վրացական գինի փորձել:

Դիմելով համագումարի շուրջ 1000 պատվիրակներին, Սահակաշվիլին ասել է՝ «Ռուսաստանը արգելել է մեր գինիների ներկրումը, պնդելով, որ դրանք վատորակ են: Բոլորիդ առաջարկում եմ փորձել այդ գինիները: Համոզված եմ, որ դուք կհավանեք դրանք: Մենք եվրոպական շուկայի կարիքն ունենք, թեեւ համոզված եմ, որ Ռուսաստանն էլ մեր արտադրանքի կարիքն ունի»:

Սահակաշվիլին շրջել է Հռոմի փողոցներով եւ 200 գրամ «Պարմեզան» պանիր գնել շուկայից: Նա ասել է իրեն ուղեկցող լրագրողներին՝ «Ես այստեղ եմ, որպեսզի կրկին անգամ ցույց տամ մարդկանց, որ բոլոր պնդումները, թե արտասահմանում շուկաներում հսկիչ-֊դրամարկղային մեքենաներ չեն օգտագործում, պարզապես ստեր են ու հեքիաթներ»: Վերջերս Թբիլիսիում հանրահավաքներ էին կազմակերպվել հսկիչ֊դրամարկղային մեքենաների պարտադիր տեղադրման կառավարության պահանջի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG