Մատչելիության հղումներ

Արթուր Մարգարյանը, որին Քենիայի խորհրդարանի անդամ Ռեյլա Օդինգան մեղադրել է վարձկան լինելու եւ իշխանության համար անցանկալի մարդկանց դեմ գործողություններին մասնակցելու մեջ, դատի է տվել պատգամավորին, հաղորդում է «Քենիան թայմզ» թերթը:

Արթուր Մարգարյանը, որը պնդում է, թե ինքը հայաստանցի բիզնեսմեն է, պահանջել է փոխհատուցում՝ իր հեղինակությանը հասցրած վնասի համար: Նա ասել է, որ Օդինգան, ով անհիմն մեղադրանքներ է ներկայացրել իրեն եւ պահանջել վտարել երկրից, արել է դա, որպեսզի չվերադարձնի այն գումարը, որը պարտք է վերցրել իրենից Դուբայում:

Մարգարյանը պահանջել է դատարանից նաեւ պարտադրել քենիացի պատգամավորին ներողություն խնդրել իրենից տեղական եւ միջազգային մամուլի, ռադիոյի եւ հեռուստատեսության միջոցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG