Մատչելիության հղումներ

Human Rights Watch-ը կոչ է արել արդար դատել ադրբեջանցի երիտասարդներին


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին արդար դատել ընդդիմության երեք երիտասարդ առաջնորդներին, ովքեր ձերբակալվել էին անցած տարվա նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ:

Այսօր Բաքվում սկսվել է «Ենի ֆիքիր» (Նոր մտածելակերպ)կազմակերպության առաջնորդ Ռուսլան Բաշիրլիի եւ նրա երկու տեղակալների՝ Սաիդ Նուրիի եւ Ռամին Թաղիեւի դատավարությունը: Նրանք մեղադրվում են իշխանությունը բռնի կերպով փոխելու փորձի եւ անօրինական բիզնեսով զբաղվելու մեջ:

Human Rights Watch-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրեն Հոլի Քարթները ասել է, որ ձերբակալութան ենթատեքստը եւ ժամանակը առիթ են տալիս ենթադրելու, որ գործը քաղաքական բնույթի է:


Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը անցյալ տարվա օգոստոսին հայտարարել էր ԱՄՆ-ի Ժողովրդավարության ազգային ինստիտուտի (NDI) եւ Հայաստանի գաղտնի ծառայությունների աջակցությամբ «բռնի կերպով իշխանությունը զավթելու» փորձի մեղադրանքով կուսակցության երիտասարդական թեւի («Ենի ֆիքիր» կուսակցության) առաջնորդ Ռուսլան Բաշիրլիի ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG