Մատչելիության հղումներ

logo-print

Ախալքալակի ռազմակայանը դուրս է բերվելու մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը


«Ախալքալակի 62-րդ ռուսաստանյան ռազմակայանի Վրաստանի տարածքից դուրս է բերվելու մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ Բաթումիի ռազմակայանը եւ Հարավային Կովկասում ռուսական զորախմբի կենտրոնակայանը՝ 2008 թվականին», ըստ «Կովկասպրես»- ի, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Մասլովը:

Այսօր Սոչիում Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրեցին Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանների գործունեության պայմանների եւ դուրսբերման կարգի մասին համաձայնագրերը: Փաստաթղթերում ամրագրված են Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետները՝ մինչեւ 2008 թվականի վերջը, ինչպես նաեւ Վրաստանի տարածքով Ռուսաստանի ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը:

«Ադրկովկասում ռուսական զորախմբի ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի գերակշիռ մասը 2008 թվականի ընթացքում դուրս է բերվելու Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգ, տեխնիկայի եւ նյութական միջոցների մի մասն էլ կուղղվի Գյումրիի 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի համալրմանը», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է Մասլովը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG