Մատչելիության հղումներ

Տեղեկատվական ճգնաժա՞մ Հայաստանում


«Նոյյան Տապան» լրատվական գործակալության վերլուծաբան Դավիթ Պետրոսյանի համոզմամբ՝ Հայաստանում լրատվական ճգնաժամ է սկսվել: Դրա հիմնական պատճառներից մեկն էլ համապատասխան օրենքների բացակայությունն է:

«Այսօր չկա օրենք, որն արգելում է լրագրողին վարկաբեկել այս կամ այն քաղաքական գործչին, ինչից օգտվում են կառավարությանն աջակցող մի շարք ԶԼՄ-ներ: Համապատասխան օրենքի առկայության դեպքում նրանք ավելի մեղմ կխոսեին ընդդիմադիր քաղաքական գործիչների մասին», - ասում է Դավիթ Պետրոսյանը:

Զեկուցողի կարծիքով, խնդիրներից մեկն էլ՝ պրոֆեսիոնալ լրագրողների պակասն է: Գրեթե բոլոր բուհերը այսօր լրագրողներ են պատրաստում, սակայն, պարոն Պետրոսյանի պնդմամբ, վերջիններիս որակը չի բարձրանում:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG