Մատչելիության հղումներ

Նաոմի Քեմփբելը կանչվել է ոստիկանություն


Հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը ձերբակալվել է Նյու Յորքում իր տան տնտեսուհուն բջջային հեռախոսով հարվածելու մեղադրանքով:

35֊-ամյա Քեմփբելին ոստիկանությունում լուսանկարել են եւ մատնահետքերի նմուշներ վերցրել, ինչից հետո ազատ են արձակել գրավի դիմաց:

Քեմփբելի տան տնտեսուհին պնդում է, թե մոդելը իր վրա բջջային հեռախոս է նետել, ինչի հետեւանքով վնասվել է իր գլուխը: Քեմփբելի փաստաբանները հայտարարել են, թե տնտեսուհին ինքն է վնասել գլուխը՝ իրեն աշխատանքից ազատած Քեմփբելից վրեժ լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG