Մատչելիության հղումներ

Բուդապեշտում կքննարկվեն ազգամիջյան թշնամանքի հարցերը լրատվամիջոցներում


Բուդապեշտում այսօր մեկնարկում է լրատվամիջոցներում ազգամիջյան թշնամանքի խնդիրներին նվիրված միջազգային համաժողով:

Հավաքի կազմակերպիչներից ու նախագահողներից՝ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում խոստովանեց, թե չի ակնկալում, որ մեկ համաժողովով հնարավոր է պատասխանել ծառացած բոլոր հարցերին եւ մշակել բացարձակապես բոլորին բավարարող սկզբունքներ:

«Սակայն բուն հարցադրումների հստակեցումը արդեն իսկ կգնահատվի իբրեւ մեծ առաջընթաց», - ասաց Միկլոշ Հարաշտին:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը հիշեցրեց, որ որոշ եվրոպական երկրներում, մասնավորապես, Ավստրիայում եւ Գերմանիայում, ազգամիջյան ատելություն պարունակող խոսքի հեղինակները ենթարկվում են քրեական պատասխանատվության:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG