Մատչելիության հղումներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը կայցելի Հարավային Կովկաս


Ապրիլի 3-ից 7-ը Հարավային Կովկաս է այցելելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Յակոբ Քելենբերգը, հաղորդում է «Թրենդ»-ը:

Այցի ընթացքում նախատեսվում են Քելենբերգի հանդիպումները Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվելու են ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաեւ հակամարտությունների ընթացքում անհետ կորածների որոնման հետ կապված հարցեր:

Սա Յակոբ Քելենբերգի առաջին այցն է տարածաշրջան, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախորդ նախագահը Հարավային Կովկաս էր այցելել 1995 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG