Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Մարդու իրավունքների խախտումները հող են ստեղծում աղքատության ավելացման համար»


Մարդու իրավունքների խախտումները եւ վատ կառավարումը պարարտ հող են ստեղծում աղքատության ծավալների մեծացման համար՝ հայտարարել է երեկ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը:

Ելույթ ունենալով Իսպանիայի Վալենսիա քաղաքում սկսված Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային դաշինքի 5-րդ համաժողովում, Արթուր Բաղդասարյանը հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերին Եվրամիության աջակցությամբ Հայաստանում կկայանա եվրոպական տարբեր քաղաքների մասնակցությամբ միջազգային խորհրդաժողով՝ նվիրված քաղաքների անմիջական համագործակցությանը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային ժողովի մամուլի ծառայությունը, Վալենսիայում հայաստանյան երեք քաղաքներ՝ Գյումրին, Ապարանը եւ Վարդենիսը անդամակցեցին Աղքատության դեմ պայքարող քաղաքների համաշխարհային վեհաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG