Մատչելիության հղումներ

Դիտարկումը հետաձգվել է անվտանգության երաշխիքների բացակայության պատճառով


Այսօր Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի Մարտակերտի շրջանի շփման գծի Սեյսուլան բնակավայրի մերձակայքում նախատեսված դիտարկումը չի կայացել՝ ադրբեջանական բանակի կողմից բռնազավթված Կարմիրավան գյուղի կողմից հնչած կրակոցների պատճառով: Այդ մասին, վկայակոչելով ղարաբաղյան աղբյուրները, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գլխավորությամբ ԵԱՀԿ-ի դիտարկման խումբը, ինչպես նաեւ առաքելությանը ուղեկցող Ղարաբաղի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները արձանագրել են 3 կրակոց:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե կրակոցները հայկական կողմից էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG