Մատչելիության հղումներ

Վրացի լրագրողները դատապարտվել են ազատազրկման


Թբիլիսիի դատարանն այսօր ազատազրկման դատապարտեց դրամաշորթության մեջ մեղադրվող լրագրողներին:

«202» հեռուստակայանի թղթակից Շալվա Ռամիշվիլին դատապարտվեց 4 տարվա, իսկ նրա գործընկեր Դավիթ Քոխրեիձեն՝ 3 տարվա ազատազրկման՝ պատգամավոր Կոբա Բեքաուրիից 100 հազար դոլար շորթելու համար:

Բեքաուրին պնդում է, թե Ռամիշվիլին երեք ամիս շարունակ շանտաժի է ենթարկել իրեն, սպառնալով վարկաբեկող տեղեկություններ հրապարակել: Բեքաուրիի կողմից լրագրողին գումար փոխանցելու պահը արձանագրել է ոստիկանության տեսախցիկը: Ռամիշվիլին պնդում է, թե Բեքաուրիից փող վերցնելը լրագրողական հետաքննության մասն է եղել:

«202» հեռուստակայանը ստեղծվել է 2003 թվականին եւ միանգամից ժողովրդականություն է ձեռք բերել, մասնավորապես, «Բանավեճ» հաղորդման շնորհիվ, որում հաճախ քննադատության է ենթարկվում նախագահ Սահակաշվիլին եւ նրա վարչակազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG