Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահական ընտրություններից հետո կայացած չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար ձերբակալվել է ավելի քան 500 մարդ, այսօր հայտնել է Բելառուսի գլխավոր դատախազ Պյոտր Միկլաշեւիչը:

Նրա վկայությամբ՝ ձերբակալվածներից 288-ը վարչական կալանքի են ենթարկվել 10 օրով, 112-ը՝ 15 օրով: 53 անչափահասներ ազատ են արձակվել:


Ձերբակալվածներից 21-ը այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ գլխավոր դատախազի հրապարակած տվյալների, Հայաստանի քաղաքացիներ ձերբակալվածների թվում չկան:

Արեւմուտքը խստորեն քննադատել է Բելառուսի իշխանություններին՝ հանրահավաքներին մասնակցած քաղաքացիներին ձերբակալելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG