Մատչելիության հղումներ

Ուսանողները հիմնականում բողոքում են տեսողությունից


Նախորդ տարիներին անվճար բուժօգնություն կարող էին ստանալ միայն շրջանից եկած ուսանողները, իսկ մյուսների համար մեկ այցելությունը արժեր 1000 դրամ: Այս տարվա հունվարի 1-ից բոլոր պետական բուհերի ուսանողները կարող են օգտվել պոլիկլինիկայից անվճար: «Մեզ մոտ բոլոր ծառայությունները բացարձակ անվճար են», - ասաց Աննա Հովհաննիսյանը:

Սփյուռքահայ եւ օտարերկրյա ուսանողները չեն կարող օգտվել պոլիկլինիկայից անվճար՝ նրանք պետք է մուծեն 1000 դրամ: Միայն Արցախից եւ Ջավախքից եկած ուսանողներին է թույլատրվում անվճար բուժվել. «Արտասահմանցիների համար բոլոր ծառայությունները վճարովի են: Նրանք մեր քաղաքացիները չեն, պետպատվերի մեջ ներառված չեն, եւ դա նրանց էլ է մտահոգում»:

Ուսանողական պոլիկլինիկան հիմնականում բուժկանխարգելիչ է, այսինքն՝ հիվանդության հայտնաբերում եւ հետագա վերահսկում: Գլխավոր բժշկի հավաստմամբ՝առաջին տեղում են ակնաբուժական խնդիրները: Ընդհանրապես ակնաբուժական խնդիրը ուսանողների շրջաններում ամենամտահոգիչն է: «Նախորդ տարիների արդյունքն է դա եւ գալիս է 90-ականների մութ ու ցուրտ տարիներից: Այն ժամանակ մոմի լույսի տակ լարում էին իրենց տեսողությունը», - ասում է Աննա Հովհաննիսյանը:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG