Մատչելիության հղումներ

Գազի գնի շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, իսկ դրանց ավարտից հետո ձեւավորված առաջարկների փաթեթը կներկայացվի հանրությանը: Այս մասին այսօր խոսվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպման ընթացքում:

Նախագահի մամլո ծառայության համաձայն, առաջարկների փաթեթը նախապես համաձայնեցվելու է Ռոբերտ Քոչարյանի հետ:

Արմեն Մովսիսյանը հայտնել է, որ արդեն սկսվել են Իրան-Հայաստան գազատարի եռակցման աշխատանքները, իսկ խողովակաշարի շինարարությունը կավարտվի աշնանը:

Էներգետիկայի նախարարը նաեւ տեղեկացրել է նախագահին, որ եթե փոքր էներգետիկան Հայաստանում զարգանա ներկա տեմպերով, մի քանի տարուց փոքր հիդրոէլեկտրակայանները կբավարարեն երկրի ներքին պահանջարկի 10 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG