Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետ Արիել Շարոնի հիմնադրած «Քադիմա» կուսակցությունը ամենամեծ թվով պատգամավորական տեղերը կունենա նորընտիր խորհրդարանում:

Երեկ կայացած ընտրությունների արդյունքում «Քադիմա»-ն 28 պատգամավոր կունենա 120-տեղանոց Քնեսետում: Աշխատանքի ձախակենտրոն կուսակցությունը 20 պատգամավորական տեղ է ստացել:

Նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը ընդամենը 11 տեղ է շահել: Ընտրություններին մասնակցել է ընտրողների 63 տոկոսը, ինչը ամենացածր ցուցանիշն է Իսրայելի ընտրությունների պատմության ընթացքում:

«Քադիմա»-ի ղեկավար եւ գործող վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել է, որ պատրաստ է որոշ տարածքներ զիջել Հորդանան գետի արեւմտյան ափին՝ պաղեստինցիների հետ երկրի սահմանները վերջնականապես ճշտելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG