Մատչելիության հղումներ

Հայաստանյան ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանում` զոհեր չկան


Հայաստանյան բեռնատար ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Թեհրանի մոտակայքում գտնվող մարզական համալիրում՝ զոհեր չկան, հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը:

Օդանավը այրվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող 12 անձինք դուրս են բերվել եւ տեղափոխվել անվտանգ վայր: Անձնակազմի 4 անդամները վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց:

«Երեքշաբթի երեկոյան «ԱՆ» մակնիշի ինքնաթիռը, որը Հայաստանից թռչում էր Արաբական Էմիրություններ, հարկադրված վայրէջք է հայցել Իրանում, սակայն, դժբախտաբար, վթարի է ենթարկվել օդակայան հասնելուց առաջ», - հայտնել է ոստիկանության խոսնակը:

Իրանի պետական հեռուստատեսության համաձայն, վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել: Ոստիկանությունը, ըստ «Ֆրանսպրես»-ի, «տեխնիկական պատճառներ» է վկայակոչում:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի մամուլի քարտուղար Գայանե Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ վթարի պատճառը թռչումների երամի հետ բախումն է եղել: Ինքնաթիռը պատկանում է «Ֆենիքս» ընկերությանը:

Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG