Մատչելիության հղումներ

«Հայաստանը շուտով կհայտնվի ներդրումային վարկանիշների քարտեզում»


Կենտրոնական Բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, 6 շաբաթ անց Հայաստանը կդառնա միջազգային չափանիշներով «սուվերեն ռեյտինգ»՝ սեփական տնտեսական վարկանիշ, ունեցող երկիր, ինչը պոտենցիալ ներդրողներին հնարավորություն կտա գտնել Հայաստանը վարկանիշային քարտեզում եւ ճիշտ գնահատել երկրի տնտեսական իրավիճակը՝ ներդրում կատարելուց առաջ:

«Աշխարհում հայտնի է 3 կազմակերպություն, որոնք երկրներին սուվերեն ռեյտինգ են շնորհում: Հայաստանի իշխանությունները որոշել են բանակցել դրանցից 2-ի հետ, որոնց կողմից այս տարի Հայաստանին կշնորհվի օբյեկտիվ ներդրումային ռեյտինգ», ասաց Տիգրան Սարգսյանը:

Արդեն այդ կազմակերպություններն ուղարկված են համապատասխան հրավերները, նրանք սկսել են աշխատանքները՝ ուսումնասիրում են բոլոր տնտեսական ցուցանիշները, 2-3 ամսվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Դա կլինի այնպիսի գնահատական, որը լիովին համապատասխանում է իրականությանը: Եւ, քանի որ 2 կազմակերպություն է վարկանիշը շնորհելու, դա զերծ կպահի այդ գնահատականը տարբեր կարգի մեկնաբանություններից եւ տարակուսանքներից, կարծում է ԿԲ նախագահը:

Նախապես անհնար է կանխագուշակել՝ բարձր կլինի Հայաստանի ներդրումային վարկանիշը, թե ցածր: A, B եւ C հնարավոր տարբերակներից ո՞ր տառն եք ակնկալում՝ հարցին Տիգրան Սարգսյանն պատասխանեց. «B, մի քանի B»:

Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG