Մատչելիության հղումներ

Վախճանվել է Հարրի Օրբելյանը


Մարտի 26-֊ին Սան Ֆրանցիսկոյում 86 տարեկան հասակում վախճանվել է խոշոր գործարար եւ հայտնի հասարակական գործիչ Հարրի Օրբելյանը՝ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի եղբայրը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը, Հարրի Օրբելյանը Սան Ֆրանցիսկոյի միջազգային առեւտրական խորհրդի նախագահն էր եւ ակտիվորեն նպաստել է նաեւ Հայաստանին հասցեագրված մարդասիրական ծրագրերի իրագործմանը:

Օրբելյանի հարազատներին ցավակցություն են հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԽՍՀՄ֊ի նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ այլ բարձրաստիճան անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG