Մատչելիության հղումներ

«Բարեկամության» հրապարակի գետնանցումը նորացվում է


«ՄԵզ մի քանի օր առաջ գրություն են տվել, ըստ որի ապրիլի 1-ից մեր աշխատանքը պիտի դադարեցնենք», -ասում է գետնանցման վաճառողներից մեկը՝ տիկին Էմման, - «Ոչ մի երաշխիք չկա, որ վերանորոգումից հետո մենք կվերադառնանք մեր տեղը, ու չենք հավատում, որ 1,5 ամսում կավարտեն«:

Տիկին Էմման իր զբաղեցրած տարածքի համար որպես սեփականատեր ամսական վճարում է 12 հազար դրամ: Վարձակալները օրական 2000 դրամ են վճարում: Առայժմ ձեռնտու է՝ ասում են նրանք, սակայն մտավախություն ունեն, որ վերանորոգումից հետո գները կաճեն:

«5 ամիս առաջ ես վարկեր եմ վերցրել գործ սկսելու համար: Սեղանիկ ունեմ անցումում: Ո՞վ է մարելու իմ պարտքերը, եթե ես էլ չաշխատեմ», -ասում է մեկ այլ վաճառող:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ վարձակալության գումարի փոփոխության մասին որեւէ խոսակցություն առայժմ չկա. գները սահմանում է ավագանին: Նա նաեւ վստահեցրեց, որ կրպակների աշխատանքները կդադարեցվեն մասնակիորեն: «Անցումի մի ծայրում սկսված շինարարությունը չի խանգարի մյուսում իրականացվող առեւտրին», - ասաց նա:

Գետնանցումում 90 կրպակ կա, որտեղ աշխատում է մոտ 800 մարդ: Վաղը նրանք չեն աշխատելու. իրենց իրավունքները որոշել են պաշտպանել ընդունված տարբերակով՝ դուրս են գալու ցույցի: Ասում են՝ քաղաքապետարանից թույլտվություն արդեն ստացել են:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG