Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի հայտնել է, որ ապրիլի 4-ից 5-ը պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը «Թրենդ»-ին ասել է, որ այցի ընթացքում քննարկվելու է երկկողմ հարաբերությունների, տնտեսական եւ տարածաշրջանային համագործակցության, միջազգային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Մամեդովը նշել է, որ Թուրքիայի նախագահի այցը Ադրբեջան պետք է կայանար դեռեւս հունվարի վերջին, սակայն հետաձգվել էր Թուրքիայում եղանակային վատ պայմանների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG