Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Սենատի արդարադատության հարցերով հանձնաժողովը երկուշաբթի օրը ընդունեց օրինագիծ, որը Միացյալ Նահանգներ անօրինական ճանապարհով մուտ գործած անձանց համար ուղի է հարթում բնակության եւ աշխատանքի իրավունք ստանալու համար:

Օրինագիծը նախատեսում է սահմանային ուժեղացված հսկողություն՝ արգելելու համար անօրինական նոր ներգաղթողների մուտքը. մի քանի տարում կկրկնապատկվի սահմանապահների թիվը:

Գյուղատնտեսության բնագավառում աշխատելու համար նախատեսվում է 5 տարում թույլատրել եւս 1,5 միլիոն անձանց մուտքը Միացյալ Նահանգներ: Սենատոր Քենեդիի առաջարկով, ապագա ներգաղթողներին կտրամադրվի հավելյալ 400 հազար «գրին քարտ»:

Օրինագիծը քննարկվելու է Սենատի լիագումար նիստում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG