Մատչելիության հղումներ

Խռովություն Թբիլիսիի բանտում


Վրաստանի արդարադատության նախարար Գեորգի Քավթարաձեն հայտնել է, որ անցած գիշեր Թբիլիսիի թիվ 5 բանտում կալանավորների խռովություն եւ զանգվածային փախուստի փորձ է եղել: Նախարարի խոսքերով, «դա կալանավորների լավ ծրագրված գործողություն էր», հաղորդում է ԻՏԱՌ-ԱՍՍ-ը:

«Հաջողության դեպքում կալանավորները նախատեսում էին զանգվածային փախուստ երկրի մյուս բանտերից եւս: Կարգուկանոնը վերականգնվել է երկու ժամում, որի ընթացքում մի քանի կալանավոր զոհվել է: Վիրավորվել է հատուկ նշանակության ջոկատի երկու աշխատակից», - ասել է Քավթարաձեն:

Կալանավորների հարազատների վկայությամբ՝ իրավապահների կողմից զենքի կիրառման արդյունքում զոհվել է 6 եւ վիրավորվել 13 կալանավոր:

Խռովությունը ծագել է, երբ բանտի աշխատակիցները որոշել են ստուգումեր անցկացնել բանտախցերում՝ կալանավորներից արգելված իրերը առգրավելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG