Մատչելիության հղումներ

Գրադարանային շաբաթ Հայաստանում


Աշակերտների վերաբերմունքը գրքի եւ գրականության նկատմամբ փոխելու համար կազմակերպվելու է նաեւ շարադրությունների մրցույթ, որի արդյունքները կամփոփվեն մեկ ամսվա ընթացքում: Թեմաներն են՝ «Իմ սիրած գիրքը», «Իմ գրադարանը» եւ «Ի՞նչ է ընթերցանությունը»: Լավագույն շարադրությունները կարժանանան դրամական եւ գրքային մրցանակների:

Գրադարանային շաբաթը արդեն ավանդական բնույթ է կրում: Այս տարի կազմակերպիչները փորձել են ընդլայնել ծրագրի աշխարհագրությունը: «Ծրագրին մասնակցելու են նաեւ սփյուռքահայերը, համշենահայերը, իր մասնակցությունն է ունենալու Լեռնային Ղարաբաղը, հրավիրվելու են նաեւ ջավախահայերը», - ավելացրեց Դավիթ Սարգսյանը:

Հայկական գրադարանային ընկերակցության անդամները նշում են, որ, բարեբախտաբար, պետությունը եւ հասարակությունը սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել գրադարաններին:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG