Մատչելիության հղումներ

Նովրուզ Մամեդով. «Բանակցային գործընթացը պետք է կոնկրետ արդյունք տա»


«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները Վաշինգտոնում եւ Ստամբուլում, ընդհանուր առմամբ, դրական երեւույթ են, սակայն մեզ դա չի բավարարում: Մենք ուզում ենք, որ բանակցային գործընթացը կոնկրետ արդյունք տա» - «Թրենդ»-ի հարցազրույցում նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը:

Մեկնաբանելով համանախագահների հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության պակասը, Մամեդովը ասել է. «Բանակցային գործընթացի մասին երբեք բազմակողմանիորեն չի հաղորդվել, դրա կարիքն էլ չկա: Տեղեկատվություն կարող է հաղորդվել միայն որեւէ պայմանավորվածության կամ առաջընթացի ձեռքբերման դեպքում»:

Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե այժմ Ադրբեջանի հերթն է զիջումների գնալու, Նովրուզ Մամեդովը նշել է, որ «Հայաստանի ղեկավարները բանակցային գործընթացի ժամանակ սովորաբար զբաղված են «բառախաղով»:

Մամեդովը նշել է, թե Ադրբեջանի կողմից զիջումները կայանում են հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու, գրավյալ տարածքները բանակցությունների միջոցով վերադարձնելու եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը խաղաղ ճանապարհով որոշելու ցանկության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG