Մատչելիության հղումներ

Վրաստանի «Internews»-ը ամփոփում է Ջավախքում իրականացված ծրագիրը


Այսօր Վրաստանի «Internews» կազմակերպությունը Թբիլիսիում ամփոփելու է ԵԱՀԿ-ի ֆինանսավորմամբ Ջավախքում իրականացված եռամյա ծրագրը՝ տեղի լրատվամիջոցների աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Ծրագրի նպատակն էր՝ օգնել տեղական երկու հեռուստակայաններին՝ Ախալքալակի ATV-12 եւ Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերություններին՝ ստեղծել նոր հաղորդումներ եւ բարելավել հեռարձակման որակը:

2005 թվականի հունիսի 1-ից երկու հեռուստակայանները սկսեցին հեռարձակել սեփական լուրերի ամենօրյա թողարկումները, ինչպես նաեւ վերահեռարձակել վրացական «Իմեդի» եւ «Ռուսթավի-֊2» հեռուստաընկերությունների նորությունները հայերեն լեզվով:

Նմանատիպ ծրագիր է նախատեսվում իրականացնել Վրաստանի Քվեմո-Քարթլի շրջանում բնակվող ադրբեջանցիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG