Մատչելիության հղումներ

logo-print

Գերմանական բանկը Հայաստանի Կենտրոնական բանկին 6 միլիոն եվրո է տրամադրում՝ բնակարանային շինարարության համար


Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը եւ գերմանական Վերականգնման վարկերի KFW բանկը համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի գերմանական բանկը 6 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում՝ բնակարանային շինարարության համար: Վարկը տրամադրվում է 40 տարով՝ 0,75 տոկոս տոկոսադրույքով:

Սա վարկի մի մասն է միայն՝ գերմանական բանկն ընդհանուր առմամբ խոստացել է տրամադրել 12 միլիոն եվրո:

Հատկացված միջոցները տրամադրվելու են առնվազն 6 վարկային կազմակերպությունների՝ պայմանով, որ վարկերը Հայաստանի բնակչությանը կտրամադրվեն մինչեւ 2007 թվականի ավարտը՝ ոչ պակաս, քան 10 տարի ժամկետով:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Արթուր Ջավադյանը կարծիք հայտնեց, որ «նման ֆինանսական ներարկումները ինքնստինքյան կհանգեցնեն բնակարանային շինարարության համար բնակչությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների նվազման»:

Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG