Մատչելիության հղումներ

Էրմիտաժի տնօրենը՝ Երեւանի պետական համալսարանում


Պիոտրովսկին ծնվել է Երեւանում: Նրա մայրը՝ Հռիփսիմե Ջանփոլադյանը հայտնի երկրաբան եւ պատմաբան է: Ունի բազմաթիվ աշխատություններ: Հայրն էլ ժամանակին ղեկավարել է Էրմիտաժը: Իսկ հիմա հոր գործը շարունակում է որդին:


«Եթե ուզում ես իմանալ համաշխարհային դասականների մասին ամեն ինչ, այցելիր Էրմիտաժ», - ասում է տնօրենը: Այստեղ են ամփոփված համաշխարհային մշակույթի գրեթե բոլոր գործիչների գլուխգործոցները:

Միխայիլ Պիոտրովսկու կարծիքով՝ մշակութային օջախի լավ ղեկավար լինելու համար պետք է բազմակողմանի զարգացած լինել: «Թանգարանի ղեկավարը պետք է ինքը ինչ-որ բան ստեղծի, հրատարակի, դասախոսություններ կարդա: Եվ միայն այդ ժամանակ նա ավելի լավ կհասկանա, թե ինչ է պետք, կամ ինչ պետք չէ, ինչ կարելի է եւ ինչ չի կարելի անել մշակութային հաստատության համար», - ասում է տնօրենը:

Ուսանողները հնարավորություն ունեցան, եթե ոչ մոտիկից, ապա գոնե սլայդների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի բացառիկ նմուշներին: «Իմ ռուսերենի դասախոսը շատ էր պատմել Էրմիտաժի մասին, բայց այսօր ես կրկնապատկեցի իմ իմացածը: Սլայդները շատ հետաքրքիր էին», - ասում է Տաթեւիկը:

«Ուսանողը պետք է անպայման ծանոթ լինի Էրմիտաժին, գոնե իմանա, թե ինչ նմուշներ կան այնտեղ», - կարծում է ուսանողուհի Նատաշան:

Պետհամալսարանի ղեկավարությունը Միխայիլ Պիոտրովսկուն շնորհեց ոսկե մեդալ՝ համաշխարհային մշակույթի պատմության մեջ մեծ ներդրման համար:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG