Մատչելիության հղումներ

Ուսանողները չկարողացան միասնական լինել


Բուհական խորհրդի բոլոր 18 ուսանող անդամները ներկա էին նիստին: 1 ուսանող ընդգրկված էր նաեւ հաշվիչ հանձնաժողովում: 8,5-ժամյա նիստից հոգնած ու քաղցած ուսանողները հիասթափված դուրս եկան նիստների դահլիճից: Նրանից միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ասպիրանտ, Շրջանավարտների միավորման ամսագրի խմբագիր Կարեն րիգորյանը բարձրաձայնեց, որ ընտրել է Արամ Սիմոնյանին: Ուսանողական խորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը շատերի նման լռեց այդ մասին, չուզեց նաեւ մենկաբանել իրավիճակը: «Անկախ նրանից, թե նախօրոք ում ինչ էին խոստացել, հիմա ունենք այն, ինչ ունենք: Իսկ եզրակացություններ անելու համար ես դեռ շատ բաներ պետք է ինձ համար վերարժեւորեմ: Հիմա շատ վաղ է», - ասաց Միհրանը: Թեեւ նա հայտնեց, որ ուսխորհուրդը պաշտոնապես միասնական թեկնածու չունի, բայց չբացառեց, որ ուսանողները չկարողացան միասնական լինել: Իսկ Կարեն Գրիգորյանը նշեց, որ նախօրոք ոմանց նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվել. «Առաջիկա 50 օրերում այդ ամենը կճշտվի ու անպայման կհրապարակվի», - խոստացավ Կարենը:

Բուհի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը ոչ միայն չխոստովանեց, թե ում օգտին է քվերակել, այլեւ կատակեց, թե ինքն էլ արդեն մոռացել է: Այդուհանդերձ ընտրությունից էլ շատ առաջ հայտնի էր, որ Գագիկ Ղազինյանը Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածուն է ու նրա բարեկամը: Այս պահին նրա հիմնական մտահոգությունն այն է, որ համալսարանական մթնոլորտը չի հանդարտվի եւս 2 ամիս՝ ինչը դարձյալ ազդելու է դասապրոցեսի վրա:

Եւս 50 օր ԵՊՀ-ի ռեկտորի պարտականությունները կկատարի պրոռեկտոր Էդուարդ Չուբարյանը: Գագիկ Ղազինյանին նիստից հետո այդպես էլ չհաջողվեց գտնել, իսկ Արամ Սիմոնյանը հայտնեց, որ դեռ չի որոշել՝ մասնակցել հաջորդ ընտրությանը, թե ոչ:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG