Մատչելիության հղումներ

Esctoday.com էլեկտրոնային կայքի Ամստերդամյան մասնաճյուղի գլխավոր խմբագիր Սեիտսե Բեկերի խոսքերով, սա առաջին սկանդալը չէ: «Եվրատեսիլ»-ի 1956 թվականի մրցույթին չկարողացան մասնակցել ժյուրիի երկու անդամներ Լյուքսեմբուրգից, դրանից օգտվեց շվեդական կողմը եւ ուղարկեց երկու փոխարինողի, եւ գիտե՞ք՝ ով գրավեց առաջին տեղը. իհարկե, Շվեդիայի ներկայացուցիչը», - փաստում է Բեկերը:

Սա միայն մի օրինակ է, թե ինչպես նման մեծ եւ կարեւոր միջոցառումներում կարող են տեղի ունենալ նման թյուրիմացություններ եւ հակասություններ: Բայց «Եվրատեսիլ»-ը «Եվրատեսիլ» չէր լինի, եթե չլինեին այն ուղեկցող բամբասանքները եւ ասեկոսեները:

1969 թվականին Ավստրիան հրաժարվեց մասնակցել մրցույթին, քանի որ միջոցառումը կայանալու էր Իսպանիայում, որտեղ շարունակում էր իշխել բռնապետ Ֆրանկոն: 2002 թվականին սլովենական «Սեստրե» խումբը մեծ աղմուկ բարձրացրեց, քանի որ քաղաքական առաջնորդներից մեկը մեղադրեց նրան՝ ասելով, որ տրանսվեստիտների այս խումբը պատճառներից մեկն է, որ այժմ «արժեքների ճգնաժամ» է սկսվել:

Վերջին տարիներին էլ սկանդալներից չխուսափեց նաեւ Ուկրաիան: Այն ներկայացնող խմբի երգը Ուկրայիանի «նարնջագույն հեղափոխության» ոչ պաշտոնական հիմնը դարձավ: Երգի բառերը ուկրաինական կողմը ստիպված էր փոխել, քանի որ տեքստը խիստ քաղաքական էր:

«Եվրատեսիլ»-ի հիմնական նպատակը եվրոպական երկրների միջեւ կապերի ամրապնդումն է, սակայն իրականում, կարծես, այլ բան է ստացվում: «Եվրատեսիլ»-ի հիմնական առաքելությունը՝ միմյանց արժեքների նկատմամբ հանդուրժողականությունն է եւ Եվրոպայի երկրների միջեւ ամուր կապերի ստեղծումը, սակայն «Եվրատեսիլ»-ը, կարծես, դեռ շատ անելիքներ ունի այս ուղղությամբ», - ասում է Բեկերը:

Այս տարի «Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցում է նաեւ Հայաստանը: Այն ներկայացնում է Անդրեն: Սակայն Ադրբեջանը որոշակի առարկություններ ունի: Անդրեի կենսագրության մեջ նշվում էր, որ վերջինս ծնվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում՝ նման ձեւակերպմանը դեմ էր ադրբեջանական կողմը:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG