Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենահարուստ մարդուն՝ Բիլ Գեյթսին պատկանող «Microsoft» ընկերությունը դատի է տվել Լեւոն Գասպարյանի «Airon corporation» ըկերությանը, որը գտնվում է ԱՄՆ-֊ի Մասաչուսեթս նահանգում:

Լեւոն Գասպարյանի ընկերությունը մեղադրվում է «Microsoft»-ի առեւտրային նիշը եկամուտ ստանալու նպատակով օգտագործելու մեջ: «Airon»֊ը իր ինտերնետային էջում զգուշացնում է օգտագործողներին, որ 10 համակարգիչներից 9-ում տեղադրված են «spyware» կոչվող ծրագրեր, որոնք տվյալ համակարգչի ողջ տվյալները տարածում են ինտերնետով մեկ: Ընկերությունը որոշակի վարձավճարի դիմաց առաջարկում է կանխել նման ծրագրերի «լրտեսական գործունեությունը», օգտագործելով «Microsoft»-ի մշակած համակարգը:

Որոշ լրատվամիջոցների տվյալներով, 25-ամյա Լեւոն Գասպարյանը Ամերիկա է տեղափոխվել Հայաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG