Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշը ավարտում է իր առաքելությունը Բաքվում


Վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, ԱՊԱ գործակալությունը հաղորդում է, որ ավարտվում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռինո Հարնիշի դիվանագիտական առաքելության ժամկետը: Ադրբեջանից Հարնիշը կմեկնի ապրիլին:

Հաղորդվում է, որ դեսպան Հարնիշի նոր նշանակումը կապված է էկոլոգիական գլոբալ խնդիրների, այդ թվում՝ թռչնագրիպի դեմ պայքարի հետ: Նույնպես ապրիլին սպասվում է Ադրբեջան ԱՄՆ-ի նոր դեսպանի ժամանումը, որի անունը առայժմ չի հրապարակվում:

Ռինո Հարնիշը ղեկավարում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունը 2003 թվականի օգոստոսից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG