Մատչելիության հղումներ

Մարզական գույք՝ Հայաստանի ոստիկանությանը


Ուրբաթ օրը ԱՄՆ-ի պետքարտուղարությունը Հայաստանի ոստիկանությանն է տրամադրելու շուրջ 40 հազար դոլարի մարզական գույք՝ Ոստիկանության ակադեմիայում եւ Ոստիկանության ուսումնական կենտրոնում հայ ոստիկանների ուսուցումը կազմակերպելու համար:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը տեղեկացնում է, որ Ոստիկանության ակադեմիայում ԱՄՆ-ի փոխդեսպան Էնթոնի Գոդֆրին մարզական գույքը կհանձնի Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG