Մատչելիության հղումներ

Անդրանիկ Մարգարյան՝ «Հարկավոր էր քաղաքի կենտրոնը մաքրել այդ հյուղակներից»


Երեւանի կենտրոնի կառուցապատումը համարո՞ւմ եք ի շահ հանրության. «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին պատասխանելով՝ վարչապետն ասաց. «Այո, եթե մենք օպերատիվ իրավիճակին չնայենք, որ որոշ մարդիկ դժգոհ են: 1000 միավոր կար, որից 950-ը գոհ են այդ գործընթացից, իսկ 50-ը դժգոհություն ունեն որոշակի խնդիրների հետ կապված, դա հիմնականում այդ տարածքի գնին, արժեքին է վերաբերում՝ թե որքան պետք է փոխհատուցում ստանային, եւ ոչ թե գաղափարին՝ որ իրոք հարկավոր էր քաղաքի կենտրոնը մաքրել այդ հյուղակներից»:

Վարչապետից ակնկալվում էր «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի նամակի պատասխանը՝ այն բանից հետո, երբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը կուսակցությունից հետ էր վերցրել գրասենյակի տարածքը: Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, մշակույթի նախարարը արդեն պատասխանել է նամակին, որ կոնկրետ կուսակցությունը երբեք պայմանագիր չի ունեցել տարածքը զբաղեցնելու համար եւ, եթե պարոն Հովհաննիսյանը դժգոհ լինի այդ պատասխանից, կարող է դիմել դատարան: Այդուամենայնիվ, եթե «Ժառանգություն» կուսակցությունը դիմի տարածք ստանալու համար, այդ հարցը կքննարկվի:

Այսօր լրագրողները վարչապետին հարց են ուղղել նաեւ Արտաշես Թումանյանի կուսակցություն ստեղծելու չհաջողված նախաձեռնության մասին: Խորհուրդ տալով հարցը ուղղել իսկական հասցեատիրոջը՝ գործի տապալումը վարչապետը չի կապել Արտաշես Թումանյանի պաշտոնաթողության հետ:

Հանրապետական կուսակցությունը որոշել է խորհրդարանական ընտրությունների գնալ առանձին, բայց վարչապետը միաժամանակ չի բացառում որեւէ համագործակցություն: Թե ում հետ կնախընտրի Հանրապետական կուսակցությունը պայքարի դուրս գալ պառլամետական մանդատների համար, հայտնի կլինի այս տարվա վերջին կամ նախընտրական արշավի սկզբում:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG