Մատչելիության հղումներ

Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները հետաձգվել են


Այսօր քվեարկության երեք անարդյունք փուլերից հետո Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները հետաձգվել են 50 օրով եւ կկայանան մայիսի 15֊-ին:

Վերջին՝ երրորդ փուլում երկու թեկնածուներից մեկը՝ իրավաբանական ֆակուլտետի դեկան, անկուսակցական Գագիկ Ղազինյանը ստացավ բուհական խորհրդի անդամների 72 ձայներից 36֊-ը, իսկ համալսարանի պրոռեկտոր Արամ Սիմոնյանը, որը պնդում է, թե 3 տարի առաջ սառեցրել է իր անդամակցությունը Հանրապետական կուսակցությանը, հավաքեց 20 ձայն: Ռեկտոր ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա 37 քվե:

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը հայտնեց, որ մայիսի 15-֊ի ընտրություններին կարող են մասնակցել ինչպես արդեն մեկ անգամ առաջադրված, այնպես էլ նոր թեկնածուներ:

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որն այս տարի համալսարանի բուհական խորհրդի նախագահ է ընտրվել, մեկնաբանելով այսօրվա ընտրությունների արդյունքները, ասաց՝ «Շատ լավ ընտրություններ ենք անցկացրել»: Հարցին, թե ինչու ընտրությունները անարդյունք ավարտվեցին, նա պատասխանեց՝ «Ժամանակն է հասկանալ, որ ոչինչ միանգամից չի լինում»:

Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG