Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության նախագահ Էդուարդ Կոկոյտին Վլադիկավկազում այսօր Հյուսիսային Օսիայի ղեկավար Թեյմուրազ Մանսուրովի հետ համատեղ խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ Հարավային Օսիան մտադիր է առաջիկայում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու մասին հայց ներկայացնել Ռուսաստանի Սահմանադրական դատարան:

«Օսիայի վերամիավորման հարցը հարավում եւ հյուսիսում ապրող օսերի խնդիրն է: Մենք մտադիր ենք առաջիկայում համապատասխան հայցով դիմել Ռուսաստանի Սահմանադրական դատարան», - ըստ «Ռոսբալտ» գործակալության, ասել է Կոկոյտին:

Հարավային Օսիայի ղեկավարը կարծում է, որ հայցը քննարկելու եւ բավարարելու համար կան բոլոր իրավաբանական հիմքերը: Ըստ նրա, գոյություն ունի միավորված Օսիայի՝ Ռուսական կայսրության կազմում ընդգրկվելու՝ 1774 թվականի պայմանագիրը, սակայն ոչ մի փաստաթուղթ չկա Օսիայի հարավային մասի անջատման մասին՝ ոչ Ռուսական կայսրությունից, ոչ Ռուսաստանի Դաշնությունից, ոչ էլ Ռուսաստանից ընդհանրապես»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG