Մատչելիության հղումներ

«Մի բան ասե՞մ»


Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի մի խումբ ուսանողներ այս տարի իրենց ուսումնական պրակտիկան «Մանանա»-ում են անցկացրել: Ուսանողների վեցշաբաթյա ջանքերի շնորհիվ www.mibanasem.com. կայքն այսուհետ ֆրանսերեն տարբերակն ունի: Դրա շնորհանդեսը համընկավ ֆրանկոֆոնյան շաբաթի հետ:

Համալսարանի ուսանողուհի Աննայի խոսքով, թարգմանություններից ամենահետաքրքրականները հատկապես երեխաների գրած հոդվածներն ու պատմվածքներն են եղել, ուսանողուհին նորովի է ճանաչել մանկական աշխարհը:

Ռուզան Բաղդասարյանը վստահեցում էր, որ ուսանողները մեծ նվիրվածությամբ են աշխատել երեխաների հետ. «Շատերն անգամ մոռացել էին պրակտիկայի մասին»,- պատմում է տիկին Բաղդասարյանը: Ֆրանսերեն կայքի շնորհիվ «Մանանա»-ի երեխաներն այսուհետ նաեւ ֆրանկոֆոն երկրների հետ կկարողանան համագործակցել, մինչ այդ նրանց ֆիլմերը մասնակցել են 40-ից ավելի ֆառատոնների, սակայն ոչ ֆրանսալեզու:

Հինգ տարուց ավելի գործող կայքի ֆրանսերեն տարբերակի ստեղծման աշխատանքներին է միացել նաեւ երիտասարդ ֆրանսուհի Ջուլի Կուստոն, ով կամավոր հիմունքներով է եկել Հայաստան: Ջուլին առաջին անգամ է այստեղ: Ասում է, որ ֆրանսիացիները որեւէ պատկերացում չունեն Հայաստանի մասին: ալուց առաջ ինքն էլ չի իմացել, թե ինչ է սպասովում իրեն այստեղ, սակայն Հայաստանն ընտրելու լուրջ պատճառներ է ունեցել. «Մայրս հայ է, հայրս՝ ֆրանսիացի: Մեր երկրում հայկական համայնքը մեծ է, սակայն ես երբեւէ դրա հետ չէի շփվել, անգամ հայկական եկեղեցում չէի եղել, հենց այդ պատճառով էլ Հայաստանն ընտրեցի»:

Հայաստանում Ջուլին 6 ամիս կմնա: «Մանանայում» նա խմբագրել է կայքի ֆրանսերեն տարբերակը: Ասում է, որ զարմացած է հայ երեխաների հասուն մտքերից՝ թե ինչպես են նրանք ընկալում աշխարհը: «Մանանա»-ի երեխաներից Ջուլին նաեւ մի քիչ հայերեն է սովորել:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG