Մատչելիության հղումներ

Ֆրանսիացի ուսանողների ծայրահեղական թեւը կոչ է անում ԱՊՀ-ի որոշ երկրների օրինակով «գունավոր հեղափոխություն» իրականացնել Ֆրանսիայում: Ուսանողները արդեն մեկ ամիս ցույցեր են կազմակերպում, բողոքելով այն օրենքի դեմ, որով թույլատրվում է երիտասարդներին ազատել աշխատանքից՝ առանց պատճառաբանության:

Ֆրանսիական մամուլի վկայությամբ՝ ուսանողների համազգային հավաքում կոչեր են հնչել շրջափակել խորհրդարանը եւ կառավարության շենքը եւ իշխանափոխություն իրականացնել:

Նոր օրենքի պատճառով տարաձայնություններ են առաջացել Ֆրանսիայի կառավարությունում՝ ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ վարչապետ Դոմենիկ դե Վիլպենի հետ կաշխատի մինչեւ այս շաբաթվա վերջը, իսկ հետո իրեն «ազատ կզգա»:

Ուսանողները բողոքի համազգային գործողություն են ծրագրում մարտի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG