Մատչելիության հղումներ

Արեւմուտքը կոչ է անում պատժի չենթարկել քրիստոնեություն ընդունած աֆղանցուն


Արեւմտյան երկրները, որոնց զորքերը գտնվում են Աֆղանստանում, կոչ են անում Քաբուլին՝ պատժի չենթարկել 41-ամյա Աբդուլ Ռահմանին, ով քրիստոնեություն է ընդունել: Նա ձերբակալվել է, իսկ նրա գործը փոխանցվել է շարիաթի դատարան:

Դատավոր Անսարուլա Մոուլավզադեն հայտարարել է, որ «Ցանկացած մահմեդական, ով հրաժարվել է իսլամից, պետք է մահապատժի ենթարկվի, եթե չհահաձայնի կրկին ընդունել մահմեդականությունը»:

Ռահմանը կտրականապես հրաժարվում է կրկին մահմեդական դառնալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG