Մատչելիության հղումներ

Վրաստանն առաջարկում է Աբխազիային «շատ կարեւոր հարցեր քննարկել»


Վրաստանը մտադիր է առաջարկել Աբխազիային անմիջական հանդիպումների ընթացքում քննարկել «շատ կարեւոր հարցեր»: Այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի նախագահի նորանշանակ խորհրդական Իրակլի Ալասանիան:

Նրա վկայությամբ՝ խոսքը հակամարտության գոտում անվտանգության ապահովման, փախստականների վերադարձի եւ կողմերի միջեւ վստահության վերականգնման մասին է:

Ալասանիան երկու օր առաջ է նշանակվել Միխեիլ Սահակաշվիլիի խորհրդական եւ զբաղվելու է հակամարտությունների կարգավորման հարցերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG