Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Դեմկուսի փոխնախագահ Թալյաթ Ալիեւը հայտնել է, որ ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքի մաս կազմող կուսակցությունները պայմանավորվել են Բաքվում եւ Ադրբեջանի շրջաններում բողոքի զանգվածային գործողությունների անցկացման մասին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Նրա խոսքերով, կոնկրետ օրը եւ վայրը կորոշվեն նորացված «Ազադլիգ» դաշինքում որոշ կազմակերպական հարցերի լուծումից հետո: «Կարծում եմ, մենք պատրաստ կլինենք առաջին գործողությունները իրականացնել ապրիլ-մայիսին», - ասել է Ալիեւը:

Իսկ Ժողովրդական ճակատի փոխնախագահ Նուրեդին Մամեդլին «Ինտերֆաքս»-ին ասել է, թե ընդդիմությունը դիտում է զանգվածային գործողությունները որպես «իշխանությունների վրա ճնշման միակ միջոց»:

Ընդդիմադիր «Ազադլիգ» դաշինքը ներկայումս կազմում են Ժողովրդական ճակատը, Դեմկուսը, Ազգային անկախության կուսակցությունը եւ «Ազգային միաբանություն» շարժումը: 2005 թվականի նոյեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո «Ազադլիգ»-ից դուրս է եկել «Մուսավաթ» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG