Մատչելիության հղումներ

Ադրբեջանում թռչնագրիպից 5 մարդ է մահացել


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) երեքշաբթի հայտարարել է, որ Ադրբեջանում վերջին շաբաթներին թռչնագրիպից մահացել է 5 մարդ:

ԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ լաբորատոր փորձաքննությունը հաստատել է թռչնագրիպի վիրուսի առկայությունը եւս 2 երեխաների մոտ: Նրանցից մեկը՝ 10-ամյա տղան արդեն ապաքինվել է, իսկ 15 տարեկան աղջիկը ծանր վիճակում շարունակում է հիվանդանոցում մնալ:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, մահացածներից 4-ը Ադրբեջանի հարավ-արեւելյան Սալյանի շրջանի, եւս մեկը՝ Թերթերի շրջանի բնակիչներ էին:

Թռչնագրիպի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում հասել է 103-ի, հաղորդում է «Ռոյթերզ»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG