Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերը հայտարարել է, որ Վրաստանը այն երկրների թվում է, որոնք ՆԱՏՕ-ի կես ճանապարհին են: «Մակեդոնիան, Խորվաթիան, Ալբանիան, Ուկրաինան եւ Վրաստանը այն երկրներն են, որոնք ՆԱՏՕ-ի կես ճանապարհին են», - ասել է Սխեֆերը Վաշինգտոնի մամուլի ազգային ակումբում:

«Կովկասպրես» գործակալության վկայությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը միաժամանակ փաստել է, որ այդ երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին «մեխանիկորեն» չի լինելու՝ այն կախված կլինի դիմող երկրների նվաճումներից:

Վրաստանի ղեկավարները բազմիցս են հայտարարել, թե Վրաստանը առաջիկա տարիներին ՆԱՏՕ-֊ի անդամ կդառնա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG