Մատչելիության հղումներ

Երեկ երեկոյան Մոսկվայում հարձակման է ենթարկվել շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի օգնական Մարինա Լիտվինովիչը:

Կասպարովի խոսնակ Դենիս Բիլունովը ենթադրություն է արել, որ հարձակումը կապված է Լիտվինովիչի քաղաքական գործունեության հետ: Լիտվինովիչը «Բեսլանի ճշմարտությունը» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիրն է: Կայքը նվիրված է 2004 թվականի Բեսլանի իրադարձություններին, երբ Հյուսիսային Օսիայում ահաբեկչության հետեւանքով զոհվեց 331 մարդ:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի հարցազրույցում Մարինա Լիտվինովիչը ասել է, թե հարձակումը կապում է Բեսլանի եւ «Նորդ-Օստ»-ի իրադարձությունների անկախ հետաքննության հետ: Իսկ Գարի Կասպարովի կարծիքով՝ «հարձակումը ընդդիմությանը ահաբեկելու գործողություն է»:

Գարի Կասպարովը գլխավորում է «Միասնական քաղաքացիական ճակատ» ընդդիմադիր կազմակերպությունը եւ սուր քննադատության է ենթարկում նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG